• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Կիպրոսում անց է կացվել Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում

13 մայիսի, 2022
Մայիսի 13-ին Կիպրոսում անցկացվել է «Կիպրոս Պոնտոս Հայաստան. Այլևս երբե'ք որևէ ցեղասպանության» խորագրով միջոցառում՝ նվիրված հայերի և հույների ցեղասպանությունների զոհերի հիշատակին: Միջոցառումը կազմակերպվել էր Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում ներկայացված Ազգային ժողովրդական ճակատ կուսակցության կողմից:
Միջոցառմանը նախորդել է լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված վերոհիշյալ ցեղասպանություններին: Լուսանկարների ցուցահանդեսին հաջորդել է ծաղկեպսակների զետեղման արարողություն՝ հայ-կիպրական բարեկամության պուրակի հուշակոթողի մոտ:
Միջոցառման գլխավոր բանախոսն էր Ազգային Ժողովրդական Ճակատ կուսակցության նախագահ՝ պրն. Խրիստոս Խրիստուն:
Միջոցառման պատվավոր հյուրն էր Հունաստանում ՀՀ արտակարրգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։
Դեսպան Մկրտչյանն իր խոսքում անդրադարձել է Հայոց ցեղասպանության իրականացման որոշ դրվագների, որոնք պարբերականորեն կրկնվել են հայերի դեմ իրականացված ոճրագործությունների ընթացքում ոչ միայն 1894-1923 թթ-երի ընթացքում, այլ նաև 20-րդ դարի վերջում Ադրբեջանի տարբեր քաղաքներում և Արցախում և 2020 թ-ին Արցախում: Դեսպանը նշել է, որ 1895 թ. դեկտեմբերի 29-ին Ուրֆայի հայկական եկեղեցում մի քանի ժամվա ընթացքում շուրջ 3000 հայերի կազմակերպված սարսափելի սպանդը և դրան հաջորդող օսմանյան իշխանությունների ժխտողական կեցվածքը կրկնվել է հաջորդող թուրքական իշխանությունների, ինչպես նաև մեր օրերում Բաքվի իշխանությունների կողմից:
Այնուհետև դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային ատյաններում, ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում տարվող աշխատանքները, որոնց արդյունքում 2008, 2013, 2015, 2018 և 2022 թթ-երին ընդունվեցին Ցեղասպանության կանխարգելման բանաձևեր, իսկ 2015 թ-ին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 69-րդ նստաշրջանում ընդունված բանաձևով դեկտեմբերի 9-ը հռչակվեց Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության միջազգային օր:
Միջոցառմանը՝ ի թիվս այլոց մասնակցել են նաև՝ Կիպրոսի Հանրապետությունում ՀՀ պատվավոր հյուպատոս պրն. Մարտիրոս Մինասյանը, Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում հայ համայնքի ներկայացուցիչ պրն. Վարդգես Մահտեսյանը, Սլովակիայի դեսպանն, ինչպես նաև այլ դեսպանությունների ներկայացուցիչներ, Ստրովոլոսի փոխքաղաքապետ պրն. Յորղոս Խրիսանթուն, Կիպրոսում հայկական արքեպիսկոպոսության, ինչպես նաև հայկական կազմակերպությունների, դպրոցների և կառույցների ներկայացուցիչներ, Պաֆոսի հայկական համայնքի նախագահը, հայկական և պոնտական միությունների անդամներ, բարեկամներ և ներկայացուցիչներ։
Միջոցառմանը տեղ է գտել հարուստ մշակութային ծրագիր՝ ավանդական պարերով ու երգերով: Ներկայացումներով հանդես են եկել «Նանօր» պարախումբը – «Կարս» խումբը, Կիպրոսի հայկական երգչախումբն, ինչպես նաև երգիչ Կոնստանդինոս Ղեորղիուն։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: